|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքական Hurriyet թերթում Դողանը իր՝ «Չանաքքալեի փոխարեն ընտրել է Երևանը» հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելությանը:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին կլինի Երևանում։ Պուտինն էլ, իր հերթին, Սարգսյանին հրավիրել է Ռուսաստան` Երկրորդ համաշխարհային պատերազում տարած հաղթանակի 70-րդ տարելիցի կապակցությամբ։ Մայիսի 9-ին Հայաստանի նախագահը կլինի Մոսկվայում»,- գրել է կայքը։
Dunyabulteni կայքը ևս անդրադարձել է Պուտինի այցին: Կայքը նշել է, որ Պուտինը, մերժելով Էրդողանի հրավերը, Երևանում կայանալիք միջոցառումներին կմասնակցի: Պնդումների համաձայն, գրում է կայքը, Մոսկվայից ստացած բացասական պատասխանից հետո Անկարան արդեն որոշ ժամանակ է` նախաձեռնություններ է սկսել, որպեսզի Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևն այցելի Չանաքքալե: