|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աղբյուրը` armeniangenocide100
Ավետիս Նազարյանի պատմությունը
1882 թ., Մուշ, Կոշտան գյուղ
Լյովա Նազարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ապուպապի՝ Ավետիս Նազարյանի պատմությունը: Նրանք եղբայրներով աշխատելիս են եղել, երբ իմացել են, որ թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա… Ավետիսը, Ֆահրադը և Մարտիրոսը շտապել են գյուղ, բայց արդեն շատ ուշ է եղել: Ամբողջ գյուղը սրի են քաշել, գյուղը այրել են:
«Իմ ապուպապ Ավետիս Նազարյանը, ծնված Արևմտյան Հայաստանի Մշու դաշտավայրի, Կոշտյան գյուղում, նույնպես ենթարկվել է 1915-ին թուրքերի կողմից իրագործված համատարած կոտորածին: Նրանք եղբայրներով աշխատել են եղել, երբ իմացել են, որ թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա… Ավետիսը, Ֆահրադը և Մարտիրոսը շտապել են գյուղ, բայց արդեն շատ ուշ է եղել:
Ամբողջ գյուղը սրի են քաշել, գյուղը այրել են: Ավետիսը, երբ տուն է մտել բոլորին սպանված է գտել, անգամ չէին խնայել 2 տարեկան երեխային, որին այրել էին բուխարիում: Ավետիսը փախել է Քոչարյան Արշակի, Մարտիրոս և Ֆահրադ Նազարյանների և Սեդրակ Գասպարյանի հետ: Ավետիսը բնակություն է հաստատել Ախուրիկ գյուղում»: