|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավատում է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ԵՏՄ երկրները կկարողանան հաղթահարել այսօրվա դրությամբ առաջացած տնտեսական դժվարությունները: Այդ մասին Պուտինը հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է Интерфакс-ը:
«Մենք համաշխարհային տնտեսությունում իսկապես բարդ իրավիճակ ունենք՝ կապված շուկաներում տիրող իրավիճակի հետ: Բայց ես վստահ եմ, որ ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում` նաև ձեր ուղղակի մասնակցությամբ ստեղծված տնտեսության, սոցիալական ոլորտի գործելու հիմքերը, անկասկած, կօգնեն, որ մենք հաղթահարենք այդ դժվարությունները»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Պուտին-Նազարբաև- Լուկաշենկո հանդիպումը: