|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հանգեցրել է Ռուսաստանի երկու «ամենաազդեցիկ կլանների» բաց առճակատման: Այդ մասին ասվում է Foreign Policy-ի հրապարակման մեջ. գրում է Газета.Ru-ն:
Ըստ պարբերականի՝ մի կողմում իբր գտնվում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, իսկ մյուս՝ Մոսկվայում իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցների որոշ «շրջանակ», որը վաղուց «վրդովվում է» Կադիրովի գործողություններից այն ոլորտներում, որոնք նրանք իրենցն են համարում:
Թերթը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լուրջ երկընտրանքի» առաջ է կանգնել, քանի որ նրա համար կարևոր են և' հատուկ ծառայությունների, և' Կադիրովի հետ հարաբերությունները: