|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կ.Պոլսի Էլմադաղ շրջանում գտնվող Սուրբ Հակոբ հիվանդանոցի նոր շենքի հիմքն արդեն դրվել է. տեղեկացնում է Haberler-ը:
Նոր շենքի հիմնարկեքի պաշտոնական միջոցառմանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Հայրի Ինոնուն, Թուրքիայում կաթոլիկ հայերի արքեպիսկոպոս Լևոն Զեքյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Կ.Պոլսի ամենահին հիվանդանոցներից մեկը հանդիսացող Ս. Հակոբ հիվանդանոցի նոր շենքը ծառայելու է նաև որպես տարեցների խնամատուն:
Սուրբ Հակոբ եկեղեցին իր ծառայություններն սկսել է մատուցել 1831 թվականից, իսկ հիվանդանոցի՝ 1963 թվականին կառուցված վերջին շենքը քանդվել էր 2014 թվականի մայիսի 2-ին: