|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մարտի 13-ին առաջնագծում զինծառայող Օրխան Վագիֆ օղլու Գուլիևի մահվան մասին. գրում է haqqin.az-ը:
Տեղեկության համաձայն՝ զինծառայողը զոհվել է առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Սակայն միջադեպի հստակ վայրը կամ այլ մանրամասներ նշված չեն:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ տեղեկություն էր տարածել «հայկական դիվերսիոն փորձի» մասին և հայտնել Ատաև Անար Մամեդ օղլուի մահվան մասին: Օրեր առաջ, ԼՂՀ ՊՆ-ի տեղեկացմամբ, ադրբեջանական կողմն իր դիվերսիոն փորձի արդյունքում 7 կորուստ էր ունեցել: Չի բացառվում, որ Ադրբեջանը սկսել է ջրի երես հանել այդ օրվա զոհերին: