|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. փետրվարի 16–ին «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի:
««Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն դատարանից պահանջում է «Հ3»-ից հօգուտ իրեն բռնագանձել կես միլիոն դրամ: Ավելին՝ «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ն միջնորդել է հեռուստաընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել: Հայցը քննող դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարել է մասնակի և արգելանքը դրել է միայն հեռուստաընկերության գույքի վրա»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսիօրվա համարում: