|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այն, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է մեծ գումարներ հայթայթել, վաղուց հայտնի իրողություն է: Այս տարի վերահաս տնտեսական ճգնաժամից խուսափելու համար 800 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար է հարկավոր: Ընդ որում, ոչ թե վարկային գումարներ են անհրաժեշտ, այլ Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ: Սակայն ներդրողներ, որպես այդպիսին, տեսադաշտում չեն երևում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Քուվեյթ կատարած այցը հենց ներդրումներ ներգրավելու նպատակ է հետապնդում: Արաբական աշխարհի շեյխերը, որպես պոտենցիալ ներդրողներ, նույնիսկ եվրոպական երկրների համար են դարձել գրավիչ: Ուստի, կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ինքն էլ փորձել մեկ-երկու շեյխի համոզել, մեկ էլ տեսար ստացվեց:
Տեղեկություններ կան, որ Քուվեյթի գործարարներից ոմանք Աբրահամյանին խոստացել են Հայաստանի ենթակառուցվածքներում՝ ոռոգման համակարգերի կառուցման գործում, խոշոր ներդրումներ կատարել: Իսկ որքանով կկատարեն իրենց խոստումը, ցույց կտա ժամանակը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։