|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ազգային ժողովի Եվրախորհրդարանի հետ բարեկամական հանձնախմբի մի շարք անդամներ երեկ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետություն: Պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնել են Արցախ՝ մի շարք հարցերի շուրջ իրենց արցախցի գործընկերների հետ հանդիպումներ և քննարկումներ ունենալու:
«Հայաստան-Եվրամիություն հանձնաժողովի օրակարգում միշտ էլ Ղարաբաղի խնդիրն է պարբերաբար լինում: Այդ նպատակով հանդիպել ենք արդեն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի հետ, քիչ հետո կհանդիպենք հանրապետության նախագահի հետ»,- ասաց պատգամավորը: Նա նշեց նաև, որ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ: