|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին: Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի հետ:
«Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը ներառված է Բաքվի Եվրոպական խաղերում, որն էլ վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Եթե խնդիրներ չլինեն մարզիների և նրանց ծնողների հետ, ապա մասնակցելու ենք ուժեղագույն կազմով: Հիմա մեր հավաքականը ուսումնամարզական հավաքի է Չեխիայում, այնուհետև Թբիլիսիի վարկանիշային «Գրան պրին» է, որից հետո կորոշենք մասնակիցների վերջնական կազմն ու թիվը»,- ասաց նա:
Խոսելով ադրբեջանակն կողմի տված անվտանգության երաշխիքների մասին` Խիթարյանը նշեց. «Բնական է, որ ճնշում կլինի մեր մարզիկների վրա, բայց չեմ կարծում, որ անվտանգության հետ կապված խնդիրներ լինեն: Սահմանին նույնպես ճնշումը շատ մեծ է, ուրեմն չպաշտպանե՞նք հայրենիքը: Եթե ընդհանուր որոշում կա, որ պետք է մասնակցենք այդ խաղերին, ուրեմն ամեն ինչ պետք է անենք, որ թասիբով մասնակցենք»: