|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր` ժամը 11:50-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ զինված ներխուժել է ՎՏԲ բանկի Էջմիածնի մասնաճյուղ և գումար պահանջել: ՀՀ ոստիկանությունից yerkir.am-ը տեղեկացավ, որ նրան վնասազերծել է ոստիկանության` բանկում ծառայություն իրականացնող աշխատակիցը:
Հարձակում կատարած անձը բերման է ենթարկվել բաժին, կատարվում է քննություն: