|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հայաստանի բանկային համակարգը առաջանցիկ տեմպերով թաղվում է պարտքերի մեջ: Վերջին շրջանում նկատվում է մեր առևտրային բանկերի կողմից արտասահմանյան բանկերից և ֆինանսական կառույցներից վարկերի ներգրավման կտրուկ աճ:
Օրինակ միայն անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԿԲ հրապարակած պաշտոնական տվյալների, մեր բանկերի պարտքը արտասահմանյան ֆինանսական կառույցներին աճել է մոտ 255 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 412 մլն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ վերջին երկու տարիներին մեր բանկերի արտաքին պարտքը կայուն տատանվել է 1-ից 1.2 միլիարդ դոլարի սահմաններում և կտրուկ աճել է հենց անցած տարվա վերջին, երբ դրամը էականորեն արժեզրկվեց: Պետք է ենթադրել, որ բանկերը խոշոր վարկեր են ներգրավվել ոչ թե իրենց բնականոն գործունեությունը ընդարձակելու, այլ դրամի արժեզրկման հետևանքով իրենց մոտ առաջացած խնդիրները մեղմելու նպատակով, ինչը էլ ավելի է ծանրացնում բանկերի վիճակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։