|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցը ստացել է Աբովյանի քաղաքային համայնքի ԲՀԿ-ական ավագանիների դիմումները կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին: Դիմումներ են ներկայացրել նաև որոշ գյուղական համայնքների ԲՀԿ անդամ համայնքապետեր:
Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն այդ գյուղապետերից է: Yerkir.am-ի հետ զրույցում նա չցանկացավ պարզաբանել, թե ինչու է դուրս եկել ԲՀԿ-ի կազմից:
Մինչ մեր այն հարցը, թե ինչո՞վ է պայմանավորված իր՝ ԲՀԿ-ն լքելու հանգամանքը, գյուղապետը պատրաստակամություն հայտնեց զրուցել մեզ հետ, սակայն ընդամենը վայրկյաններ հետո հայտարարեց, որ շատ լուրջ խորհրդակցության է և չի կարող այժմ մանրամասներ ներկայացնել: «Այս պահին շատ կարևոր խորհրդակցության եմ, չեմ կարող մանրամասներ ներկայացնել, հետո կպատմեմ, երկար կզրուցենք»,- ասաց Վարդանյանը:
Նա մեր` իրար հաջորդող զանգերն այդպես էլ անպատասխան թողեց: