|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԲՀԿ խմբակցության նախկին մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը կդառնա ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ` փոխարինելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանին: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ նորանշանակ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
Հարցին` արդյո՞ք Տիգրան Ուրիխանյանը կդառնա ԲՀԿ խմբակցության քարտուղար, նա պատասխանեց, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում Տիգրան Ուրիխանյանի թեկնածության հարցը քննարկվել է, սակայն վերջնական որոշումը պարզ կլինի ԲՀԿ խմբակցության նիստից հետո: