|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Կ.Պոլսում Գեզի այգու ցույցերի ընթացքում ձերբակալված մարդկանց մասին թուրք ոստիկանները նոր ցուցմունք են ներկայացրել:
Ըստ T24-ի` 54 մարդու դատավարության շրջանակներում ցուցմունք տված ոստիկաններից մեկը պնդել է, թե մարդկանց ձերբակալել են նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Ոստիկանը, սակայն, ցուցմունքում նշել է, թե ցուցարարները որևէ վնաս չեն հասցրել շրջապատին:
Աֆյոնում Գեզի այգու համար ուսանողների` տարբեր ժամանակներում կազմակերպած ցույցերի ընթացքում ձերբակալվել էր 54 մարդ` մեքենաների երթևեկությանը խոչընդոտելու և օրենքի դեմ դուրս գալու մեղադրանքով: