|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, կեսօրից փոքր-ինչ անց, դիմահար կրակոցներով սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Մեր տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին:
Կալանավայրերի վարչությունից հայտնեցին, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթն իրականացնող մարմնից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: