|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառից հեռացած առևտրականներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել: Ըստ մեզ հասած լուրերի՝ նախօրեին տեղի է ունեցել վիճակահանություն, որից հետո էլ նրանց հատկացվել են իրենց բաժին հասած տաղավարները:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» հետո տեղեկություններ տարածվեցին, որ նա հրաժարվել է «Հրազդան» տոնավաճառի առևտրականների համար տարածք հատկացնելուց, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառից առևտրականները հեռացան այն բանից հետո, երբ նա հունվարին հերթական անգամ տարածքի վարձավճարները բարձրացրեց: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ առևտրականներին խոստացավ անվճար տարածք տրամադրել Աբովյանում՝ իրեն պատկանող շինությունում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։