|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջին 5-6 տարիներին Հայաստանից մեկնել ու այլևս չի վերադարձել տարեկան 30-35 հազար մարդ: Ի դեպ, միտումներ չկան, որ այդ թիվը կնվազի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Ըստ նրա` միգրացիոն տվյալների մասին այս պահին դժվար է ճշգրիտ դատողություններ անել, քանի որ վերջին 1-1,5 տարվա ընթացքում էական փոփոխություններ եղան: Առաջինը, ըստ Եգանյանի, ՌԴ-ում միգրացիոն օրենքի վերանայումն էր, որի հետևանքով շուրջ 200 000 հայ հետ վերադարձավ Հայաստան, իսկ երկրորդ պատճառը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն են, որոնց հետևանքով նույնպես շատերը Հայաստան վերադարձան:
«Հայաստանում ծնելիության մակարդակի նվազման շուրջ 30 տոկոսը միգրացիայով է պայմանավորված, քանի որ մեկնողների և մնացողների սեռատարիքային կառուցվածքը համամասնական չէ. մեկնողների մեջ գերակշռում են ակտիվ վերարտադրական տարիքի տղամարդիկ: Այնուամենայնիվ, վերջին շրջանում իրավիճակն այնքան էքստրեմալ չէ, որքան 1990-ականներին. 1990-2000 թվականներին Հայաստանից մեկնել է մոտ 1 մլն մարդ»,- ասաց Եգանյանը: