|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն այսօր, անդրադառնալով իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին, ասաց, որ իրենց հարաբերությունները բավականին լավ են:
Նրա կարծիքով՝ անտեղի է այն համեմատությունը, թե իր՝ ԲՀԿ-ն լքելը նույնն է, ինչ մարդուն վատ վիճակում թողնել-հեռանալը: «Ամսի 5-ին թող տեղի ունենա համագումարը, նոր դրանից հետո կանդրադառնանք այդ հարցերին»,- նշեց Ախոյանը:
Նրա բնորոշմամբ՝ իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները շատ լավ են և շատ լավ էլ լինելու են: «Որպես անհատ, որպես մարդ, որպես մարդկային կերպար` մենք լավ հարաբերություններ ունենք: Այնպես որ` ես ոչինչ չունեմ ասելու, պարզապես կյանքը փոփոխական է: Եթե Գագիկ Ծառուկյանը չի զբաղվելու քաղաքականությամբ, հա ի՞նչ է եղել, մենք էլ ընկերություն կանենք»,- նշեց Ախոյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքն առաջիկայում պատրաստվում է հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ: