|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքացի Նաիրա Հ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա և վարույթն իրականացնողը սպառնալիքների, հայհոյանքների ու հոգեբանական ճնշման ազդեցության ներքո ստիպել է իրեն գրել իրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական ցուցմունքներ։
Դեպքի առթիվ քաղաքացի Նաիրա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: