|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքվել են տաքսիների բազմաթիվ վարորդներ` շուրջ 200 մարդ: Նրանք իրենց մեքենաները կայանել են հրապարակի տարածքում, ինչը խոչնդոտում է երթևեկությանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է ցուցարարներին` հանել մեքենաները տարածքից, այլապես դրանք կտեղափոխվեն տուգանային հարապարակ: «Եթե ավտոս տարել եք, բենզին կլցնեմ վրան ու կվառեմ»,- սպառնում են վարորդները:
Նրանք պահանջում են հարկային բեռի թեթևացում և կայանատեղիների համար սահմանված վճարի նվազեցում, որը ամսական սահմանված է 12 հազար դրամ, նախկին՝ 14,5 հազար դրամի փոխարեն: Նրանց բարձրացրած հարցերի թվում է Երևանի և մարզերի միջև տաքսի ծառայության համար սահմանված վճարի չափը: Ուշագրավ է, որ բողոքում են այն դեպքում, երբ Երեւանում աշխատող տաքսիստի եկամուտը մի քանի անգամ ավելի շատ է, քան մարզերում աշխատողներինը:
Նշենք, որ տաքսիների վարորդների հետ հանդիպման է եկել տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Տեսանյութը` քիչ անց: