|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազատության հրապարակում ընթանում է ՀԱԿ-ի հրավիրած` մարտի 1-ի ամենամյա հանրահավաքը:
Ելույթով հանդես եկած ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով փետրվարի 20-ի չեղյալ հայտարարված հանրահավաքին, հայտարարեց, որ եթե հանրահավաքը կայանար՝ «մարդկային ծովի դեմ» չէին աշխատի իրավապահ մարմինները, եւ Սերժ Սարգսյանը «գլխատեց» ԲՀԿ-ի կազմակերպական ռեսուրսը՝ տապալելով ընդդիմության ծրագրերը:
Զուրաբյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը չի հասկացել կարեւոր մի բան, եւ հենց այդ նախադասությունից հետո, /հավանաբար տեքստում չգտնելով հաջորդ տողը/, նախ ներողություն խնդրեց, ապա մի քանի րոպե լռեց եւ միայն փոքր ուշ ասաց. «Չի հասկացել այն, որ եթե ինչ-որ քաղաքական ուժերի շարքից դուրս է հանել, միեւնույն է՝ դա չի փոխում ընդհանուր իրավիճակը»: Ըստ Զուրաբյանի` հարցն այսպես է դրված՝ «ով ում հախից կգա»: