|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի հրավիրած` մարտի 1-ի ամենամյա հանրահավաքը: Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով: Ելույթով հանդես եկավ մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Նա հայտարարեց, որ այս յոթ տարիների ընթացքում ոչ մի բացահայտում չեղավ: Պատմեց, որ երբ Գեւորգ Կոստանյանը նշանակվել է գլխավոր դատախազ, հանդիպել է զոհվածների ծնողներին եւ տղամարդավարի խոստացել, որ սայլը տեղից կշարժվի, ճանապարհային քարտեզ է ներկայացրել, ասել, որ գործերն առանձնացրել են, այժմ տարբեր քննիչների մոտ են գործերը: Բայց, միեւնույն է, որեւէ տեղաշարժ չկա: «Մենք բոլորս մեր հույսը կորցրել ենք, միայն իշխանափոխության ենք սպասում»,- ասաց նա: