|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ճշմարտություն, որի մասին լռում են
Պոլ Կրեյգ Ռոբերտս – ամերիկյան տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի /1981-1982թթ./ նախկին օգնական: ԱՄՆ-ում Պոլ Կրեյգ Ռոբերտսը համարվում է «ռեյգանական տնտեսական հրաշքի« գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլացիայից»: Ռոնալդ Ռեյգանը և ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր գնահատեցին Ռոբերտսի մասնակցությունը 1981թ. տնտեսական վերածննդին խթանող «Հարկերի մասին օրենքին» ստեղծմանը: Այդ կապակցությամբ Ռոբերտսը ֆինանսների նախարարի կողմից պարգևատրվեց Meritorious Service Award մրցանակով ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու կապակցությամբ:
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին հայ հեռուստադիտողների համար Պոլ Ռոբերտսը տվեց բացառիկ հարցազրույց, որում շոշափեց ինչպես ուկրաինական վերջին իրադարձությունները, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը: Ներկայացնում ենք հարցազրույցի` Հայաստանին վերաբերող առաջին մասը: Այլընտրանքային կարծիքին արժե ունկնդիր լինել: Բոլորս գիտենք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումներիը Ուկրաինայի և Հայաստանի վերաբերյալ, սակայն արժե լսել Ռոբերտսի կարծիքը, որը փոքր-ինչ այլ է, քան պաշտոնականը:
Ներկայացնում ենք առաջին մասը: