|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ-ում «Շահութահարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց:
«Նորից լսեք հորդորս, ես այն կարծիքին եմ, որ խոսափողներն են ձեզ տանում պատերազմի, դրա համար պատահական չէր, որ քվեարկությունը հետաձգվեց մի ավելի պատեհ ժամանակ»,- նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով. «Պետք է Վարդան Այվազյանին հորդորեմ մի քանի քննարկումներ հաջորդ շաբաթվա մեջ կազմակերպել, որին մասնակից կդառնան շահագրգիռ կողմերը ու հատկապես` տիկին Բիշարյանը, պարոն Բագրատյանը և մնացած ցանկացողները»:
Աժ նախագահը նշեց, որ օրենքի նախագծի քննարկումը մյուս շաբաթ տեղափոխելու պատճառն այն է, որ տարբեր բևեռացումներ են եղել, և առաջիկա շաբաթվա մեջ արտահերթ նիստ կանցկացվի: