|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր երևանյան առանձնատան համար նոր ջահ է գնել: Սակայն արտառոցը ոչ թե ջահ գնելու հանգամանքն է, այլ այն, որ մարզպետն այդ ջահը ոսկեզօծելու և Սվարովսկի քարեր դնելու համար միայն, որոշ տեղեկությունների համաձայն, վճարել է մոտ 80 հազար դոլար: Մենք 2 օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել Սուրիկ Խաչատրյանից: Ապարդյուն: Մարզպետը մեր հարցին չի ցանկանում պատասխանել, անընդհատ ասում է, թե խորհրդակցության է, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում:
Երբ պնդեցինք, որ ընդամենը պետք է ասի՝ իսկապե՞ս նման թանկ ջահ ունի, թե ոչ, մարզպետն այսպես արձագանքեց. «Չե՞ս զգում, որ ավելորդ հարցեր ես տալիս», ու անջատեց հեռախոսը: Իսկապես որ ավելորդ հարցեր են. եթե Լիսկան 80 հազար դոլարանոց «լյուստրա» չունենա, ո՞վ ունենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։