|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ Carrefour-ի հայաստանյան մասնաճյուղի բացումը տեղի է ունենալու մարտի 4-ին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրել է սուպերմարկետի աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով` նախատեսվում է բացման շքեղ արարողություն, և այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները:
Carrefour-ը տեղակայված է լինելու «Երևան Մոլ»-ում, մարտի 4-ից աշխատելու են բոլոր բաժինները:
Մինչ պաշտոնական բացումը, մասնավորապես` Ամանորի շեմին, Carrefour-ը սկսել էր Նոր տարվա իրերի վաճառք:
Հիշեցնենք նաև, որ սուպերմարկետի բացման օրը հետաձգվեց մի քանի անգամ: Ավելի վաղ բացման ժամկետ էին նշում 2014-ի ավարտը, հետո բացումը հետաձգվեց մինչեւ 2015-ի հունվար: Այս անգամ, կարծես, ոչինչ չպիտի խանգարի սուպերմարկետի բացմանը:
Ի դեպ, սուպերմարկերտն արդեն սկսել է հացաբուլկեղենի և թխվածքի փորձնական արտադրությունը: