|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվա-կանի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 և ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
2. Հովհաննես ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Տաթևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ