|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ԱԺ-ում բացվել է ժամանակակից գեղանկարչության ցուցահանդես:
Ցուցահանդեսին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հենց ԱԺ նախագահը, ապա խոսքը փոխանցեց նկարիչներից մեկին: Սակայն մինչ նկարիչը կմոտենար ամբիոնին, լրագրողների ու օպերատորների հոծ բանակը շարժվեց Գալուստ Սահակյանի հետևից՝ նրան ներքաղաքական հարցեր ուղղելու համար, և նկարիչն անգամ չկարողացավ մոտենալ ամբիոնին:
Դա զայրացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: «Ես հիմա կկանչեմ անվտանգության աշխատակիցներին, և ձեզ կհեռացնեն այստեղից: Գնացեք, կանգնեք ձեր տեղում և մի' խանգարեք: Ձեր գործը լուսաբանելն է, բայց դուք ոչ թե լուսաբանում եք, այլ մրոտում: Մի՛ մոռացեք, թե ինչի համար եք դուք այստեղ եկել։ Կանգնե՛ք ձեր տեղը եւ ձեր գործով զբաղվեք»,- ասաց նա: