|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ որոշ ժամանակ ԲՀԿ-ն ընդհատակ է անցնելու եւ ակտիվ չի լինի քաղաքական կյանքում, նաեւ չի մասնակցելու մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին:
Yerkir.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: Նա խուսափեց որևէ կոնկրետ պատասխան տալուց և հորդորեց միայն հետևել իր գործողությունների ընթացքին: «Արդեն որերորդ օրն է ես տալիս եմ շատ սպառիչ պատասխաններ բացառապես բոլոր հարցերին, եթե դեռ որևէ մեկի համար որևէ բան պարզ չէ, ապա այս պահից հորդորում եմ միայն հետևել իմ գործողություններին, ժամանակին, ընթացքին« և բոլոր հարցերի պատասխաններն էլ պարզ կլինեն»,- նշեց Ուրիխանյանը:
Մեր այն դիտարկմանը, թե՝ այսինքն դեռ հայտնի չէ՞ ՝ ԲՀԿ-ն կմասնակցի՞ մարտի 1-ին կայանալիք հանրահավաաքին, թե՞ ոչ, Ուրիխանյանը պատասխանեց. «Ինձ մի՛ պարտադրեք «այսինքն»-ով սկսվող նախադասություններ: «Այսինքն»-ով սկսվող հարցերի ես չեմ պատասխանում, ես տալիս եմ շատ կոնկրետ ձևակերպումներ և կիրթ հայերենով պատասխաններ»: