|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անթալիայում 22-ամյա Հյուսնե Ասլանը քրոջ՝ Ջեննեթ Ասլանի և ընկերոջ Շահին Քոչարի հետ երեկոյան լավ ժամանակ է անցկացրել դրսում, սակայն երբ քույրերը մերժել են երիտասարդի՝ նրա տուն գնալու առաջարկը, վեճ է ծագել, որի ժամանակ երիտասարդը հարվածել է ընկերուհուն:
Ըստ Haberturk-ի՝մինչ աղջկա մեքենայի հետևի նստարանին նստած քույրն իջել է մեքենայից՝ օգնություն կանչելու, երիտասարդը, ընկերուհու մազերը բռնած, մոտ 20 մետր վարել է մեքենան` աղջկան հետեւից քարշ տալով, իսկ երբ նա վայր է ընկել, մեքենայով անցել նրա վրայից:
Հանցագործը ձերբակալվել է: 22-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ սա Թուրքիայում այս շաբաթվա ընթացքում կնոջ նկատմամբ իրականացված 3-րդ անմարդկային բռնությունն է: