|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանում 26-ամյա Հրաչյա Գրիգորյանը պարգևատրվել է մեդալով՝ ՆԳՆ-ին օգնելու և հերոսական արարքի համար. հայտնում է ИА REGNUM-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ Կալինինգրադի ավտոշուկաներից մեկում: Այդ օրը շուկա է եկել մի ամուսնական զույգ՝ փոքր երեխայի հետ: Ծնողները մի քանի րոպե մենակ են թողել երեխային մեքենայում, եւ այդ ընթացքում նա, գործի դնելով մեքենան, գետն է ընկել:
Այդ ամենի ականատեսն է եղել Գրիգորյանը: Նա կոտրել է մեքենայի ապակին և դուրս հանել երեխային սուզվող մեքենայից: