|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը հրաժարական է տվել:
Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊԼՀ ուսանողության, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը նշեց, որ Սարգսյանը հրաժարական է տվել դեռ մեկ ամիս առաջ:
«Քանի որ նա Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի համակարգող ընտրվեց, դեռ այդ ժամանակ նա ծանրաբեռնվածության պատճառով հայտարարել էր, որ դադարեցրել է խորհրդին անդամակցումը: Այսօր տեղի ունեցավ նիստ և նրա փոխարեն, վարչապետի հրամանով, նոր խորհրդի նախագահ նշանակվեց Հովիկ Հովսեփյանը` նախագահի վերահսկողության վարչությանը պետը»,- ասաց Ակոպյանը: