|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյուդվիգ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրեն է մեղսագրվել գողության և խարդախության կատարում, ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող հոգեբուժարանի աշխատակիցը անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տալու և այդ հիմքով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար 2014 թ. հուլիսի 21-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 8 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Այնուհետև 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար իրենից պահանջել է խոշոր չափի` 500 ԱՄՆ դոլար կաշառք:
Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: