|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում Մարդու իրավունքների միության հրապարակած զեկույցի համաձայն՝ երկրում յուրաքանչյուր 4 ժամը մեկ կին է բռնաբարվում կամ բռնության ենթարկվում. տեղեկացնում է T24-ը:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կանանց 38 տոկոսը տարբեր տարիքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության:
Նախորդ տարվա ընթացքում բռնության հետևանքով մահացել է առնվազն 294 կին, իսկ բռնության ենթարկված կանանց 89 տոկոսը չի դիմել կանանց պաշտպանության որևէ կառույցի:
Ըստ «Կանանց դեմ բռնությունը կանխելու ենք» պլատֆորմի ՝ նախորդ տարվա ընթացքում բռնության հետևանքով մահացած 294 կանանց 5-ից 4-ը սպանվել է ատրճանակի կամ կտրող գործիքի միջոցով: Զեկույցի համաձայն՝ ուսյալ կանանց 75 տոկոսն անգամ առնվազն մեկ անգամ ենթարկվել է բռնության:
Իսկ «Կանանց դեմ իրավախախտումներ» զեկույցի համաձայն՝ 2014 թվականին 575 կին` բռնության, 282 կին` թե’ ոտնձգության և թե’ բռնաբարության է ենթարկվել, 257 կին դրա հետևանքով մահացել է:
Մեծ է նաև վերջին 15 տարվա ընթացքում բռնաբարության գործով դատված պետական պաշտոնյաների թիվը: Ըստ զեկույցի՝ 241 ոստիկան, 91 զինվոր, 17 հատուկ թիմի աշխատակից, 15 պաշտպան, 45 պահակ դատվել է բռնաբարության գործով, սակայն ոչ մեկը չի դատապարտվել: