|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ արգենտինագայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից: Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են նաեւ «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանող տարածքները վաճառելու համար բավականին բարձր գին են առաջարկել, ինչին չի համաձայնել գործարարը:
Ի դեպ, ԱԳՆ շենքի գործարքը կատարվել էր ուշագրավ սխեմայով. Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՍՊԸ-ն գնելով ԱԳՆ շենքը պետք է այն դարձներ «Կեմպինսկի» բրենդի 5-աստղանի հյուրանոց:
Միաժամանակ, «Տանգո» ՍՊԸ-ն Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքում կառուցում էր հսկա համալիր, որը պետք է ԱԳՆ շենքի դիմաց փոխանցեր պետությանը, վերջինս էլ պետք է այնտեղ տեղակայեր մի շարք պետական գերատեսչություններ, այդ թվում ԱԳՆ-ն, Արդարադատության նախարարությունը եւ այլն:
Ու հիմա, փաստորեն, հրաժարվելով ԱՄՆ շենքը գնելու մտադրությունից, Էռնեկյանն «իրեն է պահում» վազգեն Սարգսյանի փողոցում կառուցված շենքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: