|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին արտահանձնելու պահանջով. հայտնում է ТАСС-ը:
«Կապված այն բանի հետ, որ Միխեիլ Սահակաշվիլիին և Զուրաբ Ադեիշվիլիին Վրաստանում մեղադրանքներ են առաջադրվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը՝ նշված անձանց կալանքի տակ առնելու, ինչպես նաև արտահանձնելու մասին միջնորդությամբ»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օրերս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր արտահաստիքային օգնականի պաշտոնում է նշանակել Սահակաշվիլիին: