|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանում` Սամվելենց տանը, կռիվ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հանրակացարանի 3-րդ հարկի միջանցքում, վիճաբանության ժամանակ, Գագիկի /տվյալները պարզվում են/ հարազատներից մեկը, ձեռքին եղած թավայով մի քանի անգամ հարվածել է 1977 թ. ծնված Սերգեյ Մ.-ի գլխին` պատճառելով վնասվածքներ:
Սերգեյ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: