|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Չարենցի փողոցի թիվ 1/3 հասցեի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1996 թ. ծնված Գոռ Ա.-ին և 1982 թ. ծնված Եգոր Մ.-ին:
Պարզվել է, որ գիշերը, ժամը 03.30-ին, Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ Գոռ Ա.-ն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գետնին է գցել ինչ-որ բան, այնուհետև ոստիկանների պահանջով վերցրել և ներկայացրել է մեկ կաթոցիչ և թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: