|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս պահին «Մաքուր Կենտրոն» ՓԲԸ-ի մոտ 5 տասնյակ նախկին աշխատակիցներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի առջեւ և պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը ՝ (վերջնահաշվարկը):
Yerkir.am-ի հետ զրույցում նրանից մի քանիսը նշեցին, որ այդ գումարները հասնում են 150 հազարից մինչ 1 միլիոն դրամի: Քաղաքապետարանը բազմիցս խոստացել է բավարարել նրանց պահանջը, սակայն մինչ այժմ խնդիրը չի լուծվում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արման Գալստյանը ակցիայի մասնակիցներին հավաստիացրեց, որ մինչ ապրիլի 10-ը գումարները կվճարեն, սակայն քաղաքացիներին այս պատասխանը չբավարարեց: Բողոքի ակցիան շարունակվում է: