|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով, այլեւս ԱԱԽ անդամ չէ: Սերժ Սարգսյանն ակնարկեց նաեւ, որ Ծառուկյանին զրկելու են պատգամավորի մանդատից:
Yerkir.am-ը տեղեկություններ ունի, որ քննարկվում է նաեւ նրան ՀԱՕԿ նախագահի պաշտոնից զրկելու հարցը: Նշենք, որ սա դեռեւս քննարկման փուլում է:
Բայց շատ ավելի հավանական է, նույնիսկ, կարծես, հստակ է դրված սպորտի՝ ԲՀԿ-ամետ նախարար Գաբրիել Ղազարյանին պաշտոնանկ անելու հարցը: Ասում են՝ Ղազարյանը երեկվանից փորձում է Սերժ Սարգսյանին հասցնել, թե ինքը բացարձակապես կապ չունի Ծառուկյանի հետ եւ պատրաստ է ծառայել Սարգսյանին: Սպասենք իրադարձությունների հանգուցալուծմանը: