|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բեթհովեն ու Բախ լսողը չէր կարող իր համակուրսեցուն գիշերով սպանել, իսկ հետո կախել ու անունն ինքնասպանություն դնել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` խոսելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին:
Ըստ նրա` նման արարքի դիմողները ոչ մշակութային միջավայրում, ուրիշ արժեքներով են մեծացել, և եթե մշակույթի հետ առնչված լինեին` նման քայլի չէին դիմի:
«Նման քայլի դիմողներին մանկուց դաստիարակել են` ասելով` չխեղճանաս, իսկ սա նշանակում է` ներողամիտ չլինես: Հասարակության մեջ գնալով ավելանում է ագրեսիան, ինչը գալիս է երկխոսության պակասից: Իսկ ի՞նչն է բերում երկխոսության, եթե ոչ` մշակույթը»,- ասաց Բաբայանը: