|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեցին ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունները, որոնց հայտավորվել է 110 մարզիկ՝ 30 ծանրորդուհի և 80 ծանրորդ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է, որ այս ստուգատեսի արդյունքներով կընտրվեն այն մարզիկները, ովքեր կսկսեն նախապատրաստվել ապրիլի 10-18-ը Թբիլիսիում կայանալիք` մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
Կանանց մրցաշարի բոլոր մրցանակակիրները հայտնի կդառնան այսօր, իսկ վաղվանից պայքարի մեջ են մտնելու տղամարդիկ: Փետրվարի 11-ին մրցահարթակը կտրամադրվի 56 կգ ու 62 կգ քաշային ծանորդներին:
Ալավերդյանը հայտնում է նաև, որ մինչ Հայաստանի առաջնության մեկնարկը` մեր կանանց ու տղամարդկանց հավաքականները 2-ական ուսումնամարզական հավաք են անցկացրել Աբովյանում ու Ծաղկաձորում: