|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
3x3 բասկետբոլի Եվրոպայի` մինչեւ 18 տարեկանների 2015թ. առաջնությունը կկայանա Բելառուսում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
16 հավաքականների մասնակցությամբ եզրափակիչ փուլի հանդիպումները կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 30 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը: Օգոստոսին եւ հուլիսին կկայանան ընտրական հանդիպումները, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 21-ից 23-ը:
Ընտրական փուլի ժամկետները դեռ հստակեցված չեն: