|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ զոհի մասին: Երկրի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 5-ին ադրբեջանական և հայկական զինուժի միջև փոխհրաձգության ժամանակ զոհվել է շարքային Աղաև Ֆարիդ Ռուֆաթ օղլուն:
Հիշեցնեք, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում` ժամը 16:15-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: