|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
««ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ տարով կրկին մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ուսանելու:
Հիշեցնենք, որ Փոստանջյանը ուսումնառության նպատակով մեկ անգամ ևս մեկնել էր ԱՄՆ՝ Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի ՝5-ամսյա դասընթացներին մասնակցելու համար: Նշենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանում Փոստանջյանի արդարության հասնելու «արդար մդումներր» կարծես թե մարել են: Նա թեև մասնակցում է ԱԺ նիստերին, րայց ակնհայտորեն պասիվ դիրքորոշում է որդեգրել:
Ուրիշ դեպքերում, երբ նա Բերձորի դեպքերի հետ կապված Ժիրայր Սեֆիլյանին և նրա ուղեկիցներին իրավապահների կոդմից ծեծի ենթարկելը լռության չէր մատնի և կբարձրաձայներ անգամ միջազգային ամբիոններից, հարկ չհամարեց անգամ ԱԺ՝ ամբիոնից ձայն հանել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ Փոստանջյանի լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները խոստացել են նրա լռության դիմաց հովանավորել ԱՄՆ-ում նրա ուսումը»,–գրում է«Չորրորդ իշխանություն» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։