Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին կտրամադրի մասնագիտական աջակցություն, նաև նախատեսվում է, որ բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը կիրականացնի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ նախագիծը հակասահմանադրական է, և որ դեմ է քվեարկելու:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ օրենքի հակասահմանադրականությունը որոշում է Սահմանադրական դատարանը, և խորհուրդ տվեց Գագիկ Ջհանգիրյանին` դիմել Սահմանադրական դատարան: Նա նաև նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու օրենքին: