|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 31-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 35 հասցեի մոտից, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Սմբատ Կ.-ին և 1977 թ. ծնված Կարեն Խ.-ին:
Անձնական խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է 6 մլ ծավալով 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա էր սպիտակավուն պղտոր զանգված:
Սմբատ Կ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ իր բնակության վայրում պատրաստել է թմրամիջոցը և հունվարի 31-ին, ժամը 21.30-ին, նշված հասցեի մոտ իրացրել Կարեն Խ.-ին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: