|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Էդգար Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Ամասիայի քննչական բաժնի քննիչը քրեական գործով որպես վկա հարցաքննել է իրեն, ապա 2014թ. դեկտեմբերին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելիս, տեղեկացել է, որ կեղծվել են ինչպես ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ հարցաքննության արձանագրության մեջ իր ստորագրությունները:
Քաղաքացի Էդգար Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: