|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հորը՝ Արկադ Բարսեղյանին այցելած քննիչներից մեկը հայտնել է, որ քրեական գործով ձերբակալված 4 անձանցից մեկը ինչ-որ գնդապետի որդի է:
«Սպանված զինվորի հարազատները մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին: «Մենք առայժմ չգիտենք, թե ով է գնդապետի որդին, բայց ով էլ լինի, այս գործը չի կարելի թաքցնել: Իրական մեղավորներին պետք է պատժել»,- «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հարազատներից մեկը:
Նշենք նաև, որ երեկ միայն սպանված տղայի մորաքրոջ որդուն են թույլ տվել տեսնել Հայկազ Բարսեղյանի դին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը և ընտանիքի մյուս անդամներն առայժմ ի վիճակի չեն խոսելու և մեր հարցերին պատասխանելու, քանի որ սարսափած են տեսածից: Երեկվա դրությամբ Հայկազ Բարսեղյանի դիակը դեռևս չէր հանձնվել ընտանիքին»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: